«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#178, 2002-10-03 | #179, 2002-10-04 | #180, 2002-10-05


ԹՈՒՐՔԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԲԱՆԱԿԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՊԱՏԵՐԱԶՄԻ

Ջիփերը բանակի տրամադրության տակ

Թուրքիայում գործող օրենքի համաձայն, պատերազմական իրավիճակում անձնական օգտագործման բոլոր փոխադրամիջոցները թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի հրամանով անցնում են բանակի տրամադրության տակ։ Ահա հոկտեմբերի 4-ին թուրքական պետհեռուստատեսությունը տեղեկացրեց գլխավոր շտաբի հաղորդագրության մասին, ըստ դրա, Մալաթիայում տեղակայված երկրորդ բանակի շտաբն արտոնվում է ջիփ տեսակի տարբեր մակնիշի մեքենաները ժամանակավորապես իր ենթակայության տակ վերցնելու լիազորությամբ։ Սա ոչ միայն ցրում է Իրաքի դեմ մոտալուտ պատերազմի հետաձգման բոլոր կասկածները, այլեւ լուրջ հիմքեր է տալիս պատերազմական գործողություններին թուրքական զինված ուժերի անմիջական մասնակցության մասին։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4