«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#180, 2002-10-05 | #181, 2002-10-08 | #182, 2002-10-09


ՀԱՅԿԱԿԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԸ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ

«Համաշխարհային սնունդ-2002» միջազգային առեւտրային ցուցահանդեսին, որը տեղի ունեցավ սեպտեմբերի 25¬28-ը Մոսկվայում, ի թիվս 49 երկրների 750 ընկերությունների, մասնակցեցին նաեւ հայկական ձեռնարկություններ։ Վերջիններիս մասնակցությունը հնարավոր է եղել ԱՄՆ գյուղդեպարտամենտի (USDA) մարկետինգի աջակցության ծրագրի շնորհիվ։ Ինչպես տեղեկացանք USDA-ի երեւանյան գրասենյակից, ցուցահանդեսին, որը կազմակերպել էր այս գործունեությամբ զբաղվող անգլիական ITE ընկերությունը, ներկայացված էին հայկական գինիները, պանիրները եւ բնական հյութերն ու նեկտարները։ Հայկական տաղավարը մեծ հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն Մոսկվայի, այլեւ Մոսկվայի մարզի, Արխանգելսկի, Սուրգուտի, Իրկուտսկի եւ Հեռավոր Արեւելքի մի շարք բնակավայրերի գործարարների մեջ։ Ցուցահանդեսին մասնակցեց մոտ 50 հազար մարդ։

Հայկական գինիներից, արտադրված «Վան 777», «Արենի», «Գետնատուն», «Գինեթաս» եւ «Իջեւանի գինու գործարան» ընկերություններում, վերջինիս «Հին Իջեւան» գինին, «Տարվա ապրանքը» մրցույթին մասնակցելով, արժանացավ ոսկե մեդալի, իսկ «Եվրոթերմի» արտադրած «Նոյյան» ծիրանի, դեղձի եւ չիչխանի նեկտարներըՙ բրոնզե մեդալների։ Հայկական պանիրները ներկայացնում էին «Դուստր Մելանյա», «Որդի Արմեն», «Ոսկե այծ պլյուս» Աշոցքի եւ «Կաթե» պանրագործները։

Ինչպես նշել են վերոնշյալ ձեռնարկությունների ներկայացուցիչները, «Համաշխարհային սնունդ-2002»¬ը ցույց տվեց, որ հայկական այս ապրանքներն արդեն սկսում են հաստատվել ռուսական, հատկապես մոսկովյան շուկայում։

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4