«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#210, 2002-11-16 | #211, 2002-11-19 | #212, 2002-11-20


ԲԱՑՎԵՑ ՆՈՐ ԱԿՈՒՄԲ ԵՎ ՀԱՄԱԼՐՎԵՑ ԳՈՐԾՈՂ ԱԿՈՒՄԲԸ

Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության շարքերը օրեցօր համալրվում են։ Երեկ նորագիրների ընդունելություն էր Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում։ ՀՌԱԿ Հանրապետական վարչության անդամներ Վահագն Փիլիպոսյանը եւ Կարեն Կակոյանը եղան համայնքում եւ ընդունեցին կուսակցության շարքերը համալրող նորագիրների երդումը։ 15 նոր ռամկավարներ կազմավորեցին «Սեպուհ» ակումբը, որի ատենապետ ընտրվեց Հայկ Մխիթարյանը։

Ապա Հանրապետական վարչության անդամները ներկա գտնվեցին նույն համայնքի «Վահան Թեքեյան» ակումբի նիստին, որի ժամանակ կուսակցական տոմսեր հանձնվեցին մի քանի ռամկավարների։ Այնուհետեւ կատարվեց ընդունելություն։ Ակումբն ավելացավ եւս 7 անդամներով։

Ակումբներում Վահագն Փիլիպոսյանը հանգամանորեն խոսեց կուսակցության պատմության, այսօրվա խնդիրների եւ վաղվա անելիքների մասին։ Նա կարեւորեց հատկապես հայ մտավորականության եւ մանկավարժների դերը մեր երկրի վաղվա համար։

Ս. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4