Ինչպես տեղեկացանք ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության մամուլի ծառայությունից, այսօր եւ վաղը Ժնեւում տեղի կունենա Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Հայաստանի Հանրապետության անդամակցության խնդրին նվիրված եզրափակիչ նիստը։ Հայաստանի պատվիրակության անդամները երկու օր առաջ ժամանել էին Շվեյցարիա։ Պատվիրակությունը ղեկավարում է առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարը։
Նշենք, որ Հայաստանիՙ այս կառույցին անդամակցության գործընթացը վաղուց մտել է եզրափակիչ փուլ, բայց բուն անդամակցությունն անընդհատ հետաձգվում է։ Հուսանք, որ այս անգամ կընդունվի վերջնական որոշում, եւ Հայաստանը կդառնա ԱՀԿ 145-րդ անդամը։
Ա. Մ.