Երեկ Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության սկզբնական եւս մեկ կազմակերպությունՙ «Այգ» ակումբը, ստեղծվեց Երեւանի Նոր Նորք համայնքում։ Այն հինգերորդն է այս տարածքում։ Ակումբին անդամագրվեցին 15 նորագիրներ, որոնց կուսակցության ուխտի արարողությանը ներկա էին ՀՌԱԿ փոխատենապետ Հրաչյա Կարապետյանը, ՀՌԱԿ Հանրապետական վարչության անդամներ Կարեն Կակոյանը եւ Մինաս Մինասյանը։ Տարբեր մասնագիտությունների մարդիկՙ տեխնիկներ, մանկավարժներ, գործարարներ, ինչպես նաեւ ուսանողներ, ուշադրությամբ լսում էին ՀՌԱԿ փոխատենապետ Հրաչյա Կարապետյանին, որը բազմակողմանի ներկայացրեց մեկ դարից ավելի պատմություն ունեցող կուսակցության ճանապարհը, այսօրվա քաղաքական եւ տնտեսական կողմնորոշումները։
Նորաստեղծ «Այգ» ակումբն ընտրեց ատենապետ (Արտակ Վարդանյան) եւ վարչություն։
Ս. Մ.