Երուսաղեմի հրեական համալսարանի հայագիտության բաժնից ստացված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ Բելգիայի «Պիտերս» հրատարակչությունը լույս է ընծայել «Հայերը Երուսաղեմում եւ Սուրբ երկրում» գիրքըՙ Մայքլ Սթոունի, Ռոբերտա Իրվինի եւ Նիրա Սթոունի խմբագրությամբ։
Պրոֆեսոր Մայքլ Սթոունին գրքի առաջին օրինակը հանձնվել է հոկտեմբերինՙ Գերմանիայում կայացած հայագիտական միջազգային ասոցիացիայի կոնֆերանսի ժամանակ։
Սա Երուսաղեմի հինավուրց հայկական համայնքի 2000-ամյա պատմությունը, մշակույթն ու սովորություններն ամբողջացնող առաջին անգլերեն գիրքն է, որում մատնանշվում է հայերի մեծ կապվածությունը Երուսաղեմին։ Մանրամասնորեն ներկայացված են Երուսաղեմի Հին քաղաքում հայկական թաղամասի կարեւորագույն հաստատությունները։ Առանձնահատուկ ուշադրության են արժանացել հայկական ձեռագրերն ու խճանկարները, VII դ. Սիոնի դարպասի մոտ բնակություն հաստատած հայերի «քաղաքացիների բարբառը», ինչպես նաեւ վերջին հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված գտածոները, որոնք նոր լույս են սփռում հայերի պատմության վրա։ Գիրքը հարուստ է նկարազարդումներով ու քարտեզներով։
Ռ. Պ.