«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#233, 2002-12-19 | #234, 2002-12-20 | #235, 2002-12-21


«ԸՆՏՐՅԱԼՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԱՄԱԼՐԵՆ ՀՌԱԿ ՇԱՐՔԵՐԸ»

Ի տարբերություն շատ ու շատ կուսակցությունների (իսկ դրանց թիվը Հայաստանում այսօր անչափ շատ է), Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության ղեկավարները երբեք չեն պարծեցել կուսակցության անդամների բարձր թվաքանակով։ «Մեզ համար առաջնային է կուսակցության նվիրյալների եւ մտավորականների ներկայությունը մեր կողքին», երեկ Թեքեյան կենտրոնում նորագիրների հերթական ընդունելության ժամանակ հայտարարեց ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանը։ Այս իմաստով իսկապես իրադարձային էր ՀՌԱԿ Երեւան քաղաքի «Կենտրոն», «Շենգավիթ», «Չարբախ» եւ «Արմենական» ակումբներում 15 նորագիրների երդմնառության ուխտը։ Նորագիրների թվում էր նաեւ հայկական կինոյի մեծերից մեկըՙ օպերատոր Ալբերտ Յավուրյանը, որին եւս մեկ անգամ ներկայացնելու կարիքը չկա։

Իսկ կեսօրին ՀՌԱԿ Հանրապետական վարչության անդամներ Վահագն Փիլիպոսյանը եւ Կարեն Կակոյանը ներկա եղան Մալաթիա-Սեբաստիա համայնքում գործող ՀՌԱԿ «Սեպուհ» ակումբի նիստին, որի ժամանակ ակումբը համալրվեց 10 նորագիրներով։

«Առջեւում ՀՀ նախագահական եւ ԱԺ ընտրություններն են,¬ «Ազգի» թղթակցին ասաց ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանը։¬ Հայտնի է կուսակցության կողմնորոշումը։ Եվ հավանաբար մեր կուսակցության հատուկ դիրքորոշումն է պատճառը, որ օրեցօր ստվարանում են ՀՌԱԿ շարքերը»։

Ս. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4