«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#236, 2002-12-24 | #237, 2002-12-25 | #238, 2002-12-26


ԵՎՍ ՄԵԿ ՀՌԱԿ ԱԿՈՒՄԲ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ

«Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցությունը լրջորեն է նախապատրաստվում մոտակա նախագահական ընտրություններինՙ պահպանելով ՀՀ նախագահի պաշտոնում Ռոբերտ Քոչարյանին տեսնելու նախնական ցանկությունը,¬ երեկ Թեքեյան կենտրոնում հայտարարեց ՀՌԱԿ փոխատենապետ Հարություն Առաքելյանը։¬ Մենք միշտ էլ հայտարարել ենք, որ կողմ ենք շուկայական ազատ հարաբերություններին, երկրի քաղաքական եւ տնտեսական խաղաղ, ոչ հեղափոխական զարգացմանը։ Դա է մեր երկրի, մեր ժողովրդի զարգացման միակ ճշմարիտ ճանապարհն այսօր»։

Մալաթիա-Սեբաստիա համայնքում մինչ երեկ գործում էր ՀՌԱԿ 9 ակումբ, որոնց անդամակցելու ցանկություն ունեցողների թիվն աճում է։ Եվ բնական է, որ 17 նորագիրներով կազմվեց եւս մեկ ակումբՙ «Իգդիրը»։ Ինչպես նշեցին ակումբի անդամները, «հետեւելով մայրաքաղաքում կատարվող քաղաքական անցուդարձին, համոզվում ես, որ տնտեսական զարգացման ճիշտ ճանապարհ առաջարկում են ռամկավարները»։ Ուստի նրանք բնական են համարում իրենց անդամակցությունը ՀՌԱԿ-ին։

Բավականին հետաքրքրական քննարկումից հետո, որին մասնակցում էին նորաբաց ակումբի անդամները եւ ՀՌԱԿ փոխատենապետներ Հարություն Առաքելյանը, Մեխակ Գեւորգյանը եւ ՀՌԱԿ Հանրապետական վարչության անդամ Կարեն Կակոյանը, ձեւավորվեց նոր ակումբի վարչությունը։ Ատենապետ ընտրվեց Մկրտիչ Ասլանյանը։

Ս. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4