Լուսինյան գերդաստանը, որ Կիպրոսում իշխել է 1192 թ.-ից մինչեւ 1489 թթ., կառուցել է 3 պալատ։ Նրանցից երկուսը հայտնի էին, իսկ առաջինի տեղը գաղտնի է եղել։ Երկրորդ պալատիցՙ կառուցված գոթական ոճով, մնացել է միայն մի փոքր հատված։ Ավերվել է XV դարումՙ ենթարկվելով եգիպտական մամլուքների ասպատակություններին։ Երրորդ պալատը 1904-ին, փլուզման վտանգի պատճառով, քանդել են բրիտանացիները։
Նիկոսիայի քաղաքապետարանի ապագա կառուցվելիք շենքի շինարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են հին կառույցի բեկորները։ Ենթադրվում է, որ դրանք Լուսինյանների կառուցած առաջին պալատի մնացորդներն են։ Հնագետները հայտնաբերել են 4 մետր բարձրությամբ պատ, որմնանկարների կտորներ, ժանգոտած սուր, խեցեղենի բեկորներ եւ Լուսինյաններին պատկանող դրամներ։
Մ. Բ.