Եվրոպայի հայկական մամուլը դեռեւս չի նպաստում միջհամայնքային հարաբերությունների հաստատմանը, չի արտացոլում համաեվրոպական ինտեգրացման միտումները։ Մեկուսացված համայնքային մամուլն անկարող է դիմակայել ժամանակակից հաղորդակցության միջոցների մարտահրավերներին։ Եվրոպահայ համայնքների կայացման եւ հայ մամուլի ամրապնդման համար անհրաժեշտ նախապայման է տեղեկատվամիջոցների համագործակցության ստեղծումը։ Այս խնդիրները նկատի ունենալով Եվրոպայի հայկական միությունների ֆորումը (ԵՀՄՖ) սույն թվի մարտի 21¬23-ը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում կանցկացնի Եվրոպայի հայ տեղեկատվության միջոցների առաջին ֆորումը։ Կհամախմբվեն տարբեր երկրներում լույս տեսնող հայ մամուլի ներկայացուցիչներըՙ քննարկելու Եվրոպայի հայկական մամուլի վիճակը, խնդիրները, համագործակցության հեռանկարները, ինչպես նաեւ լեզվի, մշակույթի, ազգային նկարագրի եւ ավանդույթների պահպանման հարցերը, համագործակցությունն օտար տեղեկատվության միջոցների եւ Հայաստանի մամուլի հետ։ Ֆորումում կլուսաբանվեն նախագահական ընտրությունները Հայաստանումՙ որպես տարվա գլխավոր իրադարձություն։ Թեեւ հրավիրվում են Եվրոպայում լույս տեսնող ավելի քան 30 հայկական պարբերականների գլխավոր խմբագիրներն ու տնօրենները, սակայն դիտորդի կարգավիճակով կարող են մասնակցել բոլոր անկախ լրագրողներըՙ նախապես գրանցվելու պայմանով։ Յուրաքանչյուր մասնակից ինքն է հոգում ճանապարհածախսի եւ կեցության հարցերը։
Ֆորումի նախագահն է Սաղըրյանը, քարտուղարըՙ «Օրեր» ամսագրի խմբագիր Հակոբ Ասատրյանը։
Ռ. Պ.