Մարտի 28¬30-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում կկայանա Եվրոպայի հայ գործարարների 4-րդ ֆորումը, որը նպատակ է հետապնդում սերտ համագործակցություն հաստատելու եվրոպական տարբեր երկրների հայ գործարարների միջեւ, ապահովելու նրանց գործուն մասնակցությունը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի տնտեսությունների զարգացմանը, մշակելու նոր ծրագրեր հայկական ապրանքատեսակները միջազգային շուկա արտահանելու համար եւ այլն։ Նախորդ ֆորումների քննարկումների արդյունքների հիման վրա կկառուցվեն առաջիկա բիզնես պլաններն ու կծրագրվեն նոր նախագծեր։
Ֆորումի կազմակերպիչները հայ գործարարներին հրավիրում են մասնակցելու աշխատանքներին եւ իրենց ավանդը ներդնելու բիզնեսի զարգացման գործում։ Յուրաքանչյուր մասնակից ինքն է հոգում ճանապարհի եւ կեցության ծախսերը։
Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ 41228200079 ֆաքսով եւ abFe@armeniaforum.org էլեկտրոնային փոստով։
Ռ. Պ.