Երեկ տեղի ունեցած ՀՀ նախագահական ընտրություններում, Լոռու մարզի 6 ընտրատարածքներից ստացած տվյալների համաձայն, էական խախտումներ չեն արձանագրվել։ Նախնական տվյալներովՙ 240.006 ցուցակային ընտրողներից քվեարկել է 143259-ը, որը կազմում է 59,69 տոկոս։
Առաջին ատյանի դատարանի միջոցով մարզի տարածքում քվեարկել է 1263 ընտրող։
Նշենք նաեւ, որ թիվ 40 ընտրատարածքի 42454 ընտրողից 31959-ն է ընդգրկում Լոռու մարզի տարածքը, իսկ մնացածըՙ Տավուշի մարզի 10 բնակավայրերը։
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ