«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#41, 2003-03-03 | #42, 2003-03-04 | #43, 2003-03-06


ԻՍԿ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅՍՏԵՂ ԽԱՂԱՂ ԷԻՆ

Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 10 ընտրատարածքն ընդգրկում է 24 ընտրական տեղամասեր, որոնցից 16-ըՙ նույն, իսկ 8-ն Աջափնյակ համայնքի տարածքում են։ Նրանցից 3-ում ժամը 15¬16-ի շրջակայքում արտառոց միջադեպեր չէին գրանցվել։ Մեր զրուցակիցները գրեթե միաձայն նշում էին, որ տվյալ ժամի դրությամբ արտառոց միջադեպեր չեն գրանցվել։

Թիվ 0216/10 տեղամասում ինչպես Ստեփան Դեմիրճյանի վստահված անձ Ավետիք Հարությունյանն, այնպես էլ Ռոբերտ Քոչարյանի վստահված անձ Աշոտ Գեորգիսյանը հաստատեցին խախտումների բացակայությունը։ Կարգուկանոնի պահապաններից տրանսպորտային ոստիկանության ավագ Անդրանիկ Մանուկյանը նույնպես նշեց, որ տհաճ միջադեպեր չեն գրանցվել ոչ տեղամասի ներսում, ոչ էլ դրա շրջակայքում։ Այս տեղամասում ընտրողների ակտիվությունը գրեթե այնպիսին էր, ինչպես առաջին փուլի ժամանակ։ Ժամը 14։30-ի դրությամբ ընտրությանը մասնակցել էին 670 ընտրողներ, որը կազմում էր ընդհանուր թվի 30 տոկոսը։

Ընտրացուցակներում եղել են որոշակի խնդիրներ։ Այս անգամ դարձյալ 15 հոգի դիմել են դատարանՙ անունները վերականգնելու պահանջով։ Առաջին փուլում դատարան էին դիմել 47 անձինք։

Հաջորդՙ 0217/10 տեղամասում ժամը 15։00-ի դրությամբ նմանապես ամեն ինչ խաղաղ էր։ Ռոբերտ Քոչարյանի վստահված անձ Ռաֆիկ Խաչատրյանը հայտնեց, որ բողոքներ դեռեւս չկան։ Ստեփան Դեմիրճյանի վստահված անձ Կարո Գյուրջյանը տվյալ պահի դրությամբ պատկերը իդեալական համարեց։ Սակայն նա մտավախություն հայտնեց, որ մինչեւ ընտրությունների ավարտը եւ դրանից հետոՙ ձայները հաշվելու ժամանակ հնարավոր են միջադեպեր։ Այստեղ նույնպես ընտրության եկածների թիվը մոտ էր 700-ին։

Վահան Թեքեյանի անվան կրթահամալիրում գտնվող 0218/10 ընտրական տեղամասում 680 մարդ էր եկել ընտրության ժամը 15։30-ին, ինչը վկայում էր նախորդ փուլի համեմատ ընտրողների ակտիվության նվազումլ։ Թեկնածուների վստահված անձինքՙ Սամսոն Հայրապետյանը եւ Գեւորգ Հովսեփյանը միակարծիք էին, որ այստեղ որեւէ խախտում չի արձանագրվել։ Նշվեց միայն, որ ընտրողներից մի քանիսի անունները, որոնք վերականգնվել էին ցուցակներում նախորդ ընտրությունների ժամանակ, դարձյալ բացակայում էին։ Այդ անձինք հարկադրված են եղել երկրորդ անգամ վերականգնվել դատարանի միջոցով։

Ընտրատեղամասերում շրջելուց հետո եղանք նաեւ թիվ 10 ընտրատարածքային հանձնաժողովում, որտեղ մեզ տեղեկացրին ժամը 16։30-ի տվյալները։ Համաձայն դրանց, 24 տեղամասերի ցուցակներում ընդգրկված 42 հազար 407 ընտրողներից իրենց մասնակցությունն էին բերել 18 հազար 29-ը, ինչը տոկոսային առումով ընդհանուրի մոտ 43 տոկոսն էր։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4