«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#43, 2003-03-06 | #44, 2003-03-07 | #45, 2003-03-08


ԱՆՊԱՐԿԵՇՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐ

Խնայեք գոնե մանկավարժներին...

Նախագահական ընտրությունների երկու փուլերի ընթացքում ինձ էր հանձնարարված շրջել Էրեբունու համայնքի ընտրատեղամասերում։ Ինչպես անդրադարձել ենք («Ազգ», 6 մարտի 2003), երկրորդ փուլն անցավ ավելի կազմակերպված, իսկ ընտրախախտումներ արձանագրվեցին թիվ 100 մանկապարտեզում եւ թիվ 68 դպրոցում տեղակայված տեղամասերում, կեղծ ահազանգ էր հնչել թիվ 178 դպրոցում քվեաթերթիկներ լցնելու մասին։ Սրանք էին մեր ունեցած տեղեկությունները, հետեւաբար երբ «Առավոտ» թերթում (6.03.20003) կարդացի «Ամաչեց իր արարքից» ռեպլիկը, ըստ որի թիվ 45 դպրոցի տնօրենը «ստիպված է եղել Քոչարյանի օգտին գցել 500 քվեաթերթիկ», ցանկացա տեղեկանալ, թե ինչպես է դրան վերաբերվում տնօրեն Միհրան Փաշայանը, որի անունը թերթը չի նշում «էթիկական նկատառումներով» (լրագրողական ինչպիսի բարձրագույն էթիկա)։

«Հերիք է, զզվեցրին իրենց ստերով։ Այնքան տհաճ է, որ չեմ ուզում նույնիսկ հետները խոսել», հնչեց նրա զայրալից ու հուզված խոսքը։ Ռեպլիկում ճիշտ է միայն այն, որ պրն Փաշայանն իրեն վատ է զգացել։ Մնացածը հերյուրանք էՙ նրան վարկաբեկելու համար։ Տնօրենի պատմածով, արյան բարձր ճնշման հետեւանքով շտապ օգնություն են կանչել իր համար, որն էլ դարձել է ասեկոսեների առիթ։ «Առ այսօր ես ինձ համարում էի պարկեշտ մարդ», խոստովանեց տնօրենն ընկերական շրջապատում։ Պետք է ենթադրել, որ այսուհետեւ նա իրեն այդպիսին չի համարի», այսպես է ավարտվում խիստ «էթիկական» ռեպլիկը։ Մեր հեռախոսազրույցի վերջում էլ պրն Փաշայանն ասաց, որ ռեպլիկի հեղինակը, որն իրեն անծանոթ է, թող «ինքն իրեն պարկեշտ չհամարի»։

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4