ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մայիսի 25-ին կայանալիք Ազգային Ժողովի ընտրությունների համար, համամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուներն առաջադրման փաստաթղթերը ԿԸՀ, իսկ մեծամասնական ընտրակարգով թեկնածուներըՙ համապատասխան ԸԸՀ են ներկայացնելու մարտի 11-ից մինչեւ մարտի 16-ը ժամը 18.00-ն։
Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի, 131 պատգամավորներից 75-ը ընտրվում Է համամասնական ընտրակարգով, հանրապետության ամբողջ տարածքն ընդգրկող մեկ բազմամանդատ ընտրատարածքից, իսկ 56-ըՙ մեծամասնական ընտրակարգով։
Պատգամավոր կարող Է ընտրվել 25 տարին լրացած, վերջին 5 տարում ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին 5 տարում Հայաստանում բնակվող եւ ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք։ Կուսակցությունները համամասնական ընտրակարգով մասնակցելու հայտը ԿԸՀ-ին ներկայացնում ենՙ իրենց մշտապես գործող մարմնի որոշմամբ։ Նշենք, որ ըստ Ընտրական օրենսգրքի, համամասնական ընտրակարգով կուսակցության ներկայացրած ընտրական ցուցակում առնվազն 5 տոկոսը պետք Է կանայք լինեն։
ԿԸՀ-ն համամասնական եւ ԸԸՀ-ն մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկները հանձնում են մարտի 21-ից մինչեւ մարտի 26-ը ներառյալ։
Համաձայն Ընտրական օրենսգրքի, կուսակցության ընտրացուցակը համարվում Է առաջադրված, եթե դրա առաջադրումը պաշտպանել Է առնվազն 30 հազար քաղաքացի։ Մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրելու իրավունք ունեն ՀՀ-ում գրանցված կուսակցությունները։ Թեկնածուի առաջադրման համար պետք Է հավաքվի տվյալ անձի թեկնածությունը պաշտպանողՙ տվյալ ընտրատարածքի առնվազն 500 ընտրողի ստորագրություն։
Համամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ԿԸՀ, իսկ մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների փաստաթղթերըՙ ԸԸՀ Է ներկայացվում մինչեւ ապրիլի 10-ը։ Գրանցումը կատարվում Է ապրիլի 15-ից մինչեւ ապրիլի 20-ը ժամը 18.00-ն։ Նախընտրական քարոզչությունը մեկնարկում Է ապրիլի 21-ից մինչեւ մայիսի 23-ը ժամը 24.00-ն։