«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#52, 2003-03-19 | #53, 2003-03-20 | #54, 2003-03-21


ԳԱԳԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է

ՀՌԱԿ նախընտրական ցուցակում ընդգրկվելու պատճառները

Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության ԱԺ համամասնական ընտրացուցակում երկրորդն է հայտնի գործարար, Հայաստանում ադամանդագործության զարգացման գործում մեծ վաստակ ունեցող մասնագետ, DCA եւ JCA ընկերությունների տնօրենների խորհրդի նախագահ Գագիկ Աբրահամյանըՙ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եղբայրը։ Նախորդ օրը Թայլանդի վարչապետի հատուկ բանագնացիՙ DCA կատարած այցելության ընձեռած առիթն օգտագործելով, Գագիկ Աբրահամյանից փորձեցինք իմանալՙ ինչո՞վ է պայմանավորված ԱԺ ընտրություններին անկուսակցական գործարարի հատկապես ՀՌԱԿ ընտրացուցակում ընդգրկվելը։

Հարցին ի պատասխան Գագիկ Աբրահամյանը նշեց ավանդական կուսակցության համազգային ճանաչումը, անցած ուղին, չվարկաբեկված պատմությունը։ Բացի այդ, պարոն Աբրահամյանի խոսքով, ՀՌԱԿ համամասնական ցուցակում հեղինակավոր, պարկեշտ, հայրենասեր ու գործնամիտ մարդիկ են ընդգրկվածՙ կուսակցության ատենապետ Ռուբեն Միրզախանյանից մինչեւ 60-րդ տեղում գտնվող թեկնածուն։

Ինչ վերաբերում է առաջիկա ընտրություններից ունեցած սպասելիքներին, պարոն Աբրահամյանի խոսքով, դրանք հանելուկային չեն լինի։ «Ինձ թվում է ամեն ինչ լավ է լինելու», ասում է Գագիկ Աբրահամյանըՙ դարձյալ մատնացույց անելով ՀՌԱԿ համամասնական ցուցակի որակը։

Մ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4