«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#59, 2003-03-28 | #60, 2003-03-29 | #61, 2003-04-01


5 ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՏԵՂԵՐԻՆՙ 54 ՀԱՎԱԿՆՈՐԴ

Հաջորդ գումարման Ազգային ժողովի պատգամավորության 5 մեծամասնական տեղերի համար Շիրակի մարզում առաջադրված թեկնածուների թիվը հասնում է 54-ի։ Մարզի 46¬49-րդ ընտրատարածքների կենտրոնը Գյումրիում է, 50-րդինըՙ Արթիկ քաղաքում։ Ընտրատեղամասերի եւ ընտրողների թվով ամենափոքր 46-րդ ընտրատարածքում նաեւ առաջադրվել են մյուսների համեմատությամբ ամենից քիչՙ 6 թեկնածուներ, որոնց թվում, սակայն, ԱԺ ներկայիս երկու պատգամավորներ են։ Եւս մեկական պատգամավոր նորից առաջադրվել են 47, 49 եւ 50-րդ ընտրատարածքներում։ Վերջինում առաջադրվածների թիվն ամենամեծն է. այստեղ պատգամավորական մեկ տեղի համար հայտ է ներկայացրել 19 մարդ։

Շիրակի մարզում առաջադրված թեկնածուներից կուսակցականներ են 22-ը։ Նրանցից 5-ը «Օրինաց երկրից» են, 3-ականՙ ՀՀԿ-ից եւ ՀՀՇ-ից։ 2-ական կուսակցականներ ներկայացնում են ՀԿԿ-ն եւ ՀՌԱԿ-ը, 1-ականՙ ՀԺԿ-ն, ՀՅԴ-ն, ԺԴԿ-ն, «Ազգային միաբանությունը», ՍԻՄ-ը, «Հանրապետությունը» եւ Ագրարային կուսակցությունը։ 54 առաջադրվածներից միայն մեկն է գեղեցիկ սեռի ներկայացուցիչ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4