ԲԱՔՈՒ, 18 ԱՊՐԻԼ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Հինգշաբթի ադրբեջանական բանակի զինծառայողները Գեդաբեյի շրջանի Շուլաբադ գյուղի մոտ ձերբակալել են Հայաստանի քաղաքացու։ Ինչպես հաղորդում է Բաքվի «525» թերթը վկայակոչելով ANS-ը, դա եղել է Հայաստանի Կրասնոսելսկի շրջանի 51-ամյա բնակիչ Աշոտ Հարությունյանը, որը նախնական հարցաքննության ժամանակ ցուցմունք է տվել, որ Ադրբեջանի տարածաքում հայտնվել է պատահականորեն։