«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#97, 2003-05-22 | #98, 2003-05-23 | #99, 2003-05-27


ՄԻՋԱԴԵՊ ԱՐԱՐԱՏԻ ՇԱՀՈՒՄՅԱՆ ԳՅՈՒՂՈՒՄ

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Ըստ ոստիկանության մայիսի 26-ի դրությամբ ճշտված ամփոփագրի, մայիսի 25-ին, ժամը 21։05-ին ոստիկանության Արարատի մարզային վարչության հերթապահ մաս ահազանգ է ստացվել այն մասին, որ Շահումյան գյուղում ավտոմատ հրազենի կրակոցի ձայներ են լսվում։ Պարզվել է, որ նույն օրը, ժամը 20։40-ի սահմաններում Տարզան Օնիկի Ենոքյանը (ծնվ. 1952թ.) նույն գյուղի միջնակարգ դպրոցի բակում հանդիպել է իր հետ նույն օրը վիճաբանած համագյուղացի Վրեժ Ավետիսյանին եւ իր մոտ գտնվող ավտոմատից կրակահերթ է արձակել վերջինիս ուղղությամբ։ Կրակոցների հետեւանքով Վ. Ավետիսյանը տեղում մահացել է, իսկ նրա մոտ կանգնած, նույն գյուղի գյուղապետ Նվեր Կարապետյանը ստացել է մարմնական վնասվածքներ։ Տ. Ենոքյանի արձակած ավտոմատային անկանոն կրակահերթի հետեւանքով մարմնական վնասվածքներ են ստացել նաեւ նշված դպրոցի շենքում տեղակայված թիվ 24/0652 տեղամասի նախագահ Ռոզա Ստեփանյանը եւ «Արդարություն» դաշինքի կողմից վստահված անձ Ռաֆիկ Օհանյանը։ Նշված ընտրատեղամասում ծառայություն կատարող Արտաշատի բաժնի ավագ հերթապահ ոստիկանն իրեն ամրացված ատրճանակից կրակոց է արձակել եւ վիրավորել Տ. Ենոքյանին։ Կարապետյանը, Ստեփանյանը, Օհանյանը եւ Ենոքյանը տեղափոխվել են հիվանդանոց։

Միջադեպի փաստով քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 99 հոդվածի 4-րդ կետովՙ ծանրացուցիչ հանգամանքներում կատարված դիտավորյալ սպանություն։ Նախաքննությունը վարում է մարզի դատախազությունը։ Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆԻ»-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի մամլո քարտուղար Գուրգեն Ամբարյանը, դեռեւս Տ.Ենոքյանի նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել, քանի որ վերջինս ծանր վիրավոր է։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4