«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#108, 2003-06-10 | #109, 2003-06-11 | #110, 2003-06-12


ԱՌԱՋԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը հունիսի 11-ին հրամանագրեր է ստորագրել Արարատ Մկրտչյանին առողջապահության նախարարի պաշտոնից, Ռազմիկ Մարտիրոսյանին սոցիալական ապահովության նախարարի պաշտոնից, Լեւոն Մկրտչյանին ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնից, Դավիթ Զադոյանին ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնից, Ռոլանդ Շառոյանին ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարի պաշտոնից ազատելու մասին։

ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարությունը վերակազմավորման ձեւով վերակազմակերպվում է ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության, ինչպես նաեւ ստեղծվում է ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտե։

ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար է նշանակվել Թամարա Պողոսյանը («Օրինաց երկիր»)։

Դավիթ Լոքյանը (ՀՅԴ) ազատվել է ՀՀ քաղաքաշինության նախարարի պաշտոնից եւ նշանակվել է գյուղատնտեսության նախարար։ Քաղաքաշինության նախարարն է Արա Արամյանը։

Աղվան Վարդանյանը (ՀՅԴ) նշանակվել է սոցիալական ապահովության նախարար, Նորայր Դավիդյանըՙ (ՀՅԴ)ՙ առողջապահության նախարար, Սերգո Երիցյանը («Օրինաց երկիր»)ՙ կրթության եւ գիտության նախարար։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4