Երեկ Սահմանադրական դատարանը շարունակեց «Արդարություն» դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկված մի շարք պատգամավորների դիմումի հիման վրա գործի քննությունը։ Հասնելով հարց ու պատասխաններին, դիմող կողմը դատարանից ժամանակ խնդրեց պատասխանող կողմ հանդիսացող Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչներին տրվելիք հարցերը նախապատրաստելու համար։
Սահմանադրական դատարանը նիստը հետաձգեց կիրակի օրվան, հնարավորություն տալով դիմող կողմին հուլիսի 4-ի եւ 5-ի ընթացքում պատրաստել իր հարցերը։
Ա. Հ.