Երեկ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունում ներկայացվեց այս գերատեսչության ինտերնետային նորաբաց էջը։ Առայժմ ներկայացված է երկու լեզուներովՙ հայերեն եւ անգլերեն։ Նախատեսված է նաեւ ռուսերեն տարբերակ։ Նախարարության էջը ներկայացրին աշխատակազմի ղեկավար Սարգիս Ղազարյանը եւ տեղեկատվական-մարկետինգային կենտրոնի տնօրեն Սմբատ Պետրոսյանը։ Վերջինս նշեց, որ ինտերնետ էջում ներկայացված են նախարարության բոլոր տվյալները, կառուցվածքի, գործունեության ոլորտների, անցկացրած ուսումնասիրությունների, ստեղծման նախապատմության մասին։ Ինչպես նշվեց, այսուհետեւ լրագրողներն իրենց հետաքրքրող հարցերի առնչությամբ ուղղակի կարող են էլեկտրոնային նամակ գրել նախարարության այս կամ այն պաշտոնյային։
Ա. Մ.