ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍ ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Հերթական տեխնիկական ստուգման կապակցությամբ օգոստոսի 1-ից ժամանակավորապես դադարեցվել է Երեւանի ճոպանուղու աշխատանքը։ Ինչպես հայտնեց ընկերության գործադիր տնօրեն Գրիգոր Ջանյանը, ճոպանուղին, հավանաբար, կվերսկսի ուղեւորափոխադրումները օգոստոսի 20-ից կամ սեպտեմբերի 1-ից։
Նշենք, որ ներկայումս Երեւանի ճոպանուղին աշխատում է վնասով, իսկ անվճար փոխադրումները ընդհանուրի ծավալում կազմում են ավելի քան 22%։ Ճոպանուղով օրական տեղափոխվում է 450-500 ուղեւոր։