«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#155, 2003-08-30 | #156, 2003-09-02 | #157, 2003-09-03


«ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՁԱՅՆԱԳՐՎՈՒՄ ԵՆ, ԲԱՅՑ ՉԵՆ ԼՍՎՈՒՄ»

Վստահեցրեց «Արմենտելի» գործադիր տնօրենը

Երեկ լրագրողների առջեւ հատուկ հայտարարությամբ հանդես եկավ «Արմենտելի» գործադիր տնօրեն Գեորգիուս Վասիլակիսը։ Նա անդրադարձավ նախօրեին բրիտանական WFI ընկերության ներկայացուցչի արտահայտած կարծիքին, որ հեռախոսային որոշ խոսակցություններ լսվում են, եւ դա սխալ է։ «Արմենտելի» ղեկավարը նշեց, որ աշխարհում բոլոր թվային կայանները խոսակցությունները ձայնագրում են բիլինգ ծառայության, բաժանորդների տարբեր բողոքների պարզաբանման, ինչպես նաեւ ազգային անվտանգության համար։ Սակայն հեռահաղորդակցության գաղտնիությունը պահպանվում է, եւ Հայաստանի քաղաքացիները պետք է համոզված լինեն, որ նրանց խոսակցությունները երբեք չեն լսվում։ Գեորգիուս Վասիլակիսը վստահեցրեց, որ դա համապատասխանում է օրենքին, ինչի մասին տեղյակ են Հայաստանի իշխանությունները։

Այս հայտարարությունից հետո «Արմենտելի» գործադիր տնօրենը, պատասխանելով լրագրողների հարցերից մեկին, իր կարծիքը հայտնեց Հայաստանում հեռահաղորդակցության վիճակի մասին, ինչն առնվազն ներկաների ժպիտն առաջացրեց։ Նա նշեց, որ տարածաշրջանում Հայաստանը միակ երկիրն է, որ կարողացել է այս չափով զարգացնել իր հեռահաղորդակցության համակարգը եւ ցանցը։ Դրա համար պետք է հպարտ լինեն ե՛ւ հայերը, ե՛ւ «Արմենտելն» ու պատճառ չունենան նախանձելու Անգլիային։ Ճիշտ է, պրն Վասիլակիսն ավելացրեց, որ թույլ կողմեր էլ կան, որոնք վերաբերում են բջջային կապին, բայց խոստացավ շատ արագ ապահովել որակ եւ քանակ։

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4