«Ասեք «Շանթի» օպերատորին, որ որտեղ տեսա, 10 կտոր եմ անելու», երեկ խորհրդարանի նիստերի դահլիճի նախասրահում նման կերպ իր զայրույթն էր հայտնում պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը։ «Զայրույթ» էր առաջացրել այն հանգամանքը, որ «Շանթ» հեռուստաընկերության եթերից նշված պատգամավորն իր ընտրողներին էր ներկայացել քնած վիճակում։ Եվ որ «Շանթի» օպերատորը կարողացել էր նկարել հենց դաՙ նյարդագրգիռ վիճակի էր հասցրել «քնածին»։
Լրատվամիջոցի, լրագրողի կամ օպերատորի հասցեին նման սպառնալիքն առնվազն վկայում է, որ նման մարդիկ խորհրդարանում չէ, որ պետք է լինեն։ Իսկ գուցե պե՞տք է լինեն հենց նման խորհրդարանում։
Ա. Հ.