«Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնի շրջանակներում Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում համերգային շրջագայության է եկել Թեհրանի «Անուշ» պարախումբը։ Սեպտեմբերի 9-ին սփյուռքահայ մեր բարեկամները ելույթ ունեցան Ստեփանակերտում։ Հաջորդ օրը իրանահայ արվեստագետներին ընդունեց ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը։ Սեպտեմբերի 13-ին եւ 14-ին պարախումբը հանդես կգա Երեւանում, 15-ինՙ Գավառում, 18-ինՙ Գյումրիում եւ սեպտեմբերի 20-ինՙ Աբովյանում ավարտելով համերգները, կվերադառնա Թեհրան։
Տեղեկացնենք, որ համերգներն անվճար են։
Ա. Բ.