«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#170, 2003-09-20 | #171, 2003-09-23 | #172, 2003-09-24


ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ «ԱՆՈՒՇ» ՊՈԵՄԻ ՆՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմին տարբեր ժամանակներ, տարբեր արվեստագետներ են անդրադարձել։ Եվ ահա Նորարար փորձառական արվեստի կենտրոնը նախաձեռնել էր Սոնիա Պալասանյանի նոր մեկնաբանությունըՙ «Գուցե եղել է խելագար մի սիրտ...» խորագրով։

Սոնիա Պալասանյանն իր զգացմունքներով եւ երեւակայությամբ յուրօրինակ մեկնաբանություն է տվել պոեմին, հստակ ուշադրություն է դարձրել հայկական երաժշտությանը, նրա փոխներթափանցմանը ժամանակի ներկա զարկերակում։ Նրա պատկերացմամբՙ «Անուշի վերացականությունն իմ ներաշխարհն է, իմ կին լինելն այս ժամանակաշրջանում, իմ հոգեկան աշխարհը։ Արուի ուժն էգի հանդեպ, որը համաշխարհային խնդիր է»։

Դիտելով «Անուշ» պոեմի նոր մեկնաբանությունը, ազատվում ես նախապես հայտնի կաղապարներից ու ընկնում առաջարկվող երեւակայականի գիրկը։

Ներկայացման գեղարվեստական ղեկավարն է Գագիկ Ղազարեն։ Օգտագործված է Եվա Խաչատրյանի եւ Սեւադա Պետրոսյանի ինցեստ երաժշտությունը։

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4