Հիմնվելով ՀՀ արտաքին գործերի նախարարության հասարակայնության հետ հարաբերությունների վարչության հաղորդագրության վրա, «Ազգը» սեպտեմբերի 23¬ի համարում հրապարակել էր, որ Շվեյցարիայի Դաշնային Հանրապետության Վո կանտոնը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։
Հայ¬շվեյցարական ընկերակցության համանախագահ Սարգիս Շահինյանից երեկ էլ. փոստով հաղորդագրություն ստացանք, որով նա որոշ ճշտումներ է մտցնում վերոհիշյալ լուրի առնչությամբՙ հաշվի առնելով հայաստանյան լրատվամիջոցներում տեղ գտած տարբեր մեկնաբանությունները։
Եվ այսպես, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախագիծը, որ քվեարկության էր ներկայացրել պատգամավոր Մասսիմո Սանդրին, իրականում ոչ թե օրենքի ուժ ունի, այլ կառավարության հաստատմանը ներկայացվելիք պահանջ է։
Հաջորդ ուղղումը վերաբերում է քվեարկությանը մասնակցածների (74 կողմ, 64 դեմ, 9 ձեռնպահ) թվին, քանի որ կանխադրույթի քվեարկությունը բնավ անվանական չի եղել։ Վո կանտոնի խորհրդարանում ձայները հաշվում են բացառապես այն դեպքերում, երբ խորհրդարանի խոսնակը հիմնավոր պատճառաբանությամբ կասկածելի է համարում քվեարկությունը, կամ էլ երբ պատգամավորներից մեկը միանում է կրկնակի քվեարկություն առաջարկող 20 պատգամավորների։ Հետեւաբար Սանդրիի կանխադրույթը համարվում է պարզապես քվեարկված։
Պրն Շահինյանը նշում է, որ կապվելով Մասիմո Սանդրիի եւ Վո կանտոնի վարչապետարանի քարտուղարի հետ, թույլտվություն է ստացել հաղորդելու խորհրդարանի պատգամավորների ճշգրիտ թիվըՙ 180։ Իսկ Ցեղասպանության կանխադրույթի քվեարկությանը մասնակցել են 120¬140-ը, այսինքնՙ պատգամավորների գերակշիռ մասը։
Ռ. Պ.