«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#182, 2003-10-08 | #183, 2003-10-09 | #184, 2003-10-10


ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԿՍԿՍԻ ԳՈՐԾԵԼ

Երեկ «Արմենիա» հյուրանոցում կառավարությունը ներկայացրեց աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը։ Արարողությանը ներկա էին կառավարության բազմաթիվ անդամներ եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ծրագրի մասին բազմաթիվ դրական գնահատականներով ելույթներ ունեցան վարչապետը, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարը, Միջազգային արժութային հիմնադրամի ներկայացուցիչ Ջեյմս Մաքյուն եւ ուրիշներ։

Մասնավորապես վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, անդրադառնալով ծրագրին, ներկայացրեց այն սոցիալական բարելավումները, որոնք նախատեսել է կառավարությունը։ Խոսքը նպաստների, կենսաթոշակների, ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման մասին է։

Մեր կողմից ավելացնենք, որ շարունակում ենք որոշակի վերապահումներ ունենալ այդ ծրագրի նկատմամբ։ Խոսքը մասնավորապես աղքատության սահմանագծի որոշման, եկամուտների վերաբաշխման եւ հասարակության բեւեռացման մասին է։ Թե ինչպես են լուծվել այս հարցերը ծրագրի վերջնական, կյանքի կոչված տարբերակում, կանդրադառնանք առաջիկայում։

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4