Հայ մանուկների երգերը միշտ էլ հետաքրքրությամբ են լսվում, սփյուռքի երեխաներինըՙ առավել եւս։ Բայց մանկական որեւէ լավ երգչախումբ ղեկավարելու եւ նույնիսկ Կոմիտասի եւ Ներսես Շնորհալու երգերով խտասալիկ թողարկելու համար անհրաժեշտ է ունենալ մաեստրո Հայկ Սարգսյանի տաղանդն ու համբերությունը։
Այս տարվա ամռանը Փարիզի Ռենի շրջանի դպրոցասեր վարժարանի բարեկամ հայ տիկնանց միությունը թողարկեց «Դալիլո» անունը կրող խտասալիկ , որի վրա ձայնագրված երգերը կատարում են Դպրոցասերի երեխաները, որոնց երբեմն օժանդակում են ուրիշ կատարողներ։ Փարիզի «Աշխարհ» թերթը գրում է, որ երեխաների կատարմամբ ձայնագրված հայկական ժողովրդական երգերի այդ սկավառակը պարունակում է հայ երգարվեստի գեղեցիկ նմուշներ եւ կարող է լավ նվեր լինել երաժշտասերների համար։
Պ. Ք.