«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#202, 2003-11-05 | #203, 2003-11-06 | #204, 2003-11-07


ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԷՋ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ինչպես տեղեկացանք ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնից, երեկ Վաշինգտոնում ավարտվել են հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության աշխատանքային խմբի երկօրյա քննարկումները։ Դրանք առնչվում էին կոռուպցիայի դեմ պայքարին, տնտեսական զարգացման բնագավառում ԱՄՆ տեխնիկական օժանդակության, համաշխարհային առեւտրի, էներգետիկայի խնդիրներին։ Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, իսկ ամերիկյան կողմը ներկայացնում էր դեսպան Կառլոս Պասկուալը։ Աշխատանքային խմբի հաջորդ հանդիպումը տեղի կունենա 2004 թ.-ին Երեւանում։ Դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկանում ենք նաեւ, որ ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով խմբակցության անդամներին եւ անձնակազմին դեսպան Ջոն Օրդուեյը ներկայացրել է «ԱՄՆ կառավարության օգնությունը Հայաստանին» ինտերնետային էջը։ Ինտերնետային էջը, որի հասցեն է www. usa.am/assistance, պարբերաբար կնորացվի։

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4