Հայկ Ղազարյանի «Արեւմտահայությունը ցեղասպանության նախօրյակին» մենագրությունը հեղինակի երկարամյա հետազոտությունների ամփոփագիրն է, հիմնված արխիվային նորահայտ վավերագրերի վրա։ Շարադրված են Արեւմտյան Հայաստանի եւ արեւմտահայության պատմության հիմնական հարցերը։ Գիրքը հրատարակության է պատրաստել Բնության եւ հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի հայկական մասնաճյուղը եւ Հայոց ցեղասպանության թանգարան¬ինստիտուտը։ Հրատարակվել է «Տիգրան Մեծ» հրատարակչությունում, 2001 թվականին, բաղկացած է 696 էջից։
***
Էդվարդ Միլիտոնյանի «Վահագն վիշապաքաղի արկածները» վեպը հեթանոս աստված Վահագնի մասին է։ Տպագրվել է պետական պատվերով, «Ծիծեռնակ» հրատարակչությունում, 2003 թ.։ 132 էջանոց գրքի նկարչական ձեւավորումը հեղինակինն է։
***
Մուրադ Օհանյանի «Ալեքսանդր Մակեդոնացու արեւելյան արշավանքը եւ Հայաստանը» աշխատությունը քննում է Ալեքսանդր Մակեդոնացու արեւելյան արշավանքը եւ այդ ընթացքում Հայաստանի եւ հայոց բանակի ունեցած նշանակալի դերակատարությունը։ Գիրքը հրատարակվել է «Լուսակն» հրատարակչությունում, 2003 թ., բաղկացած է 83 էջից։
***
Սերգեյ Գալստյանի «Օվսաննա ¬ Օրհնություն առ աստված» ժամանակակից վեպի գործողությունները սկիզբ են առնում անցած դարի 80ականներին եւ ավարտվում դարավերջին։ Գիրքը հրատարակվել է «Վերնատուն» հրատարակչությունում, 2003 թ., բաղկացած է 142 էջից։
Ռ. Պ.