«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#215, 2003-11-22 | #216, 2003-11-25 | #217, 2003-11-26


ՀԱՄԱԶԳԱՅԻՆԻ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐ ՌԻՉԱՐԴ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԵՎ ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ

Համազգային հայ կրթական եւ մշակութային միության հիմնադրման 75-ամյակի տոնակատարությունը կատարվեց հոկտեմբերի 19-ին, Համազգայինի կենտրոնական վարչության հովանավորությամբ, կազմակերպությամբ Համազգայինի Արեւմտյան Ամերիկայի շրջանային վարչության։

Տոնակատարության ընթացքում Ֆերահյան վարժարանի Ավետիսյան սրահումՙ ներկայությամբ վարչության անդամներ Էդուարդ Մըսրլյանի, Վրեժ Արմեն Արթինյանի, Արեւմտյան Ամերիկայի ՀՅԴ կենտրոնական կոմիտեի զույգ առաջնորդների, շուրջ 600 մշակութասերների եւ համազգայինների, պրոֆ. Ռիչարդ Հովհաննիսյանը պարգեւատրվեց Համազգայինի բարձրագույն շքանշանով։ Այս մասին տեղեկացնում է «Նոր օր» շաբաթաթերթը։

Թերթը տեղեկացնում է նաեւ նոյեմբերի 1-ին Գլենդեյլի ՀՄԸՄ-ի «Արարատ» մասնաճյուղի սրահումՙ Համազգայինի հիմնադրության 75-ամյակին նվիրված ճաշկերույթի ընթացքում պրոֆ. Վարդան Գրիգորյանին Համազգայինի բարձրագույն շքանշանով պարգեւատրելու մասին։

Վարդան Գրիգորյանը նախնական կրթությունը ստացել է Թավրիզում, ապա սովորել Բեյրութի Համազգայինի Նշան Փալանճյան ճեմարանումՙ աշակերտելով Սիմոն Վրացյանին։ Վրացյանի հայրական հոգատարության շնորհիվ բարձրագույն ուսումը շարունակել է ԱՄՆ-ում, դոկտորի կոչում ստանալուց հետո դասախոսել ԱՄՆ հայտնի համալսարաններում։ 1981-1989 թթ. Նյու Յորքի հանրային գրադարանի վարչության ատենապետությունն է վարել։ 1997-ից սկսած Carnugie Corporation of New York-ի նախագահն է, հեղինակը միջազգային չափանիշներով մի շարք հրատարակությունների, որոնցից վերջինըՙ The Road to Home։ My life and Jimes գիրքը։

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4