«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#217, 2003-11-26 | #218, 2003-11-27 | #219, 2003-11-28


ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ԽՈԶՈՒԿԻՑ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔ ՉԻ ԵՂԵԼ

«Ազգի» երեկվա համարում տպագրվել է լրատվություն, որ Վանաձորի թիվ 10 դպրոցի աշակերտներից մեկը մահացել է խոզուկ հիվանդությունից։

Վանաձորի թիվ 10 դպրոցի, տարածքը սպասարկող համաբուժարանի, ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրինությունները երեկ հավաստեցին, որ լուրը չի համապատասխանում իրականությանը։

Ինչ վերաբերում է իրավիճակի վերահսկելի լինելուն, իրադրությունը լիովին վերահսկում են ՀՀ առողջապահության նախարարությունը եւ Լոռու մարզպետարանը, ինչի արդյունքում հոկտեմբերին մարզում գրանցված հիվանդ երեխաների թիվը նոյեմբերի ընթացքում, ըստ մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական վարչության տվյալներիՙ նվազել է 40 տոկոսով։ Բարդության դեպքեր չեն արձանագրվել։ Լոռու մարզի հիգիենիկ եւ հակահամաճարակային պետական տեսչության եւ համաբուժարանի աշխատակիցների միջոցով կազմակերպվում են ամենօրյա տնային այցերՙ հիվանդության կանխարգելման նպատակով։ Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ կանխվել է նաեւ հիվանդության տարածումը հանրապետության այլ մարզեր։

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ, Վանաձոր

Խմբագրությունը ներողություն է խնդրում ցավալի թյուրիմացության համար։ Միաժամանակ, լիովին պատկերացնելով նման ապատեղեկատվության հետեւանքները, չենք կարող գոհունակություն չհայտնել, որ մահվան, առավել եւսՙ երեխայի, դեպք չի եղել։

Ինչ վերաբերում է լուրը խմբագրությանը հայտնողին, որն ինքն էլ թյուրիմացության զոհ է դարձել, թող նրան վանաձորցինե՛րը ներեն։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4