«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#217, 2003-11-26 | #218, 2003-11-27 | #219, 2003-11-28


ԼՂՀ-ՈՒՄ ԱՐԴԵՆ ՀԱՆԳԱՆԱԿՎԵԼ Է 80 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ

«Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցման համար անհրաժեշտ գումար հայթայթելու նպատակով կազմակերպված հերթական հեռուստամարաթոնին Արցախում սկսել են նախապատրաստվել ավելի վաղ։ Իսկ բուն դրամահավաքն այստեղ սկսվել է նոյեմբերի 20-ից, որին մասնակցում են պետական եւ մասնավոր կազմակերպություններ, հիմնարկներ, անհատ ձեռներեցներ։

Ազգային տուրքին հիմնականում մասնակցում է ԼՂՀ բնակչությանՙ եկամուտներ ունեցող հատվածը, թեեւ ուսումնառող խավըՙ ուսանողներ, աշակերտներ, նույնպես ակտիվ մասնակցություն ունի այս հայրենասիրական ձեռնարկմանը։ Նոյեմբերի 27-ի տվյալներով, արդեն 51300 հոգի հայտարարել են իրենց ներդրումն ունենալու մասին։ Հավաքված գումարը, ըստ «Հայաստան» համահայկական հիմնադրամի արցախյան պատասխանատու Բորիս Ալավերդյանի, կազմել է շուրջ 80 հազար ԱՄՆ դոլար։ Հատկանշական է, որ այս տարի ոչ միայն ավելացել է դրամահավաքին մասնակցող բիզնեսմենների թիվը, այլեւ ընդհանրապեսՙ հավաքված գումարը զգալիորեն գերազանցում է նախորդ տարում նվիրաբերված գումարը։ Դա նշանակում է, որ Ղարաբաղում աստիճանաբար ավելի խորն են գիտակցում երկրի ողնաշարը կազմող գլխավոր ճանապարհի ռազմավարական եւ տնտեսական նշանակությունը։

«Ազգի» թղթակցի հետ ունեցած զրույցում Բ. Ալավերդյանը հույս հայտնեց, որ հանգանակվող գումարի չափը ամբողջացված տեսքով ավելի շոշափելի է լինելու։

Կ. Գ., Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4