Թբիլիսիում վերջին մի քանի օրերին տեղի ունեցող արտառոց դեպքերը հուշում են, որ Վրաստանում այսպես կոչված «վարդյա կամ թավշյա հեղափոխությունը» դեռեւս չի ավարտվել։
Երբ Թբիլիսիում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Չխիկվիշվիլին ելույթ էր ունենում պետական հեռուստատեսության ուղիղ եթերումՙ մեկնաբանելով Վրաստանի վերջին ներքաղաքական զարգացումները, շենքում տեղի ունեցավ պայթյուն։ «Այն, ինչ տեղի ունեցավ քիչ առաջ, վկայում է, որ Վրաստանում իրավիճակն անկայուն է», ասաց դեսպանը, հավելելով, որ պայթյունը եւս մի ապացույց է, որ «թավշյա հեղափոխությունից» հետո Վրաստանը չի կարգավորել ներքին խնդիրները։
Նախօրեին կարճաժամկետ այցով Թբիլիսի էր ժամանել հայտնի օլիգարխ Բորիս Բերեզովսկին եւ հանդիպել իր ընկերոջըՙ մեկ այլ հայտնի օլիգարխ Բադրի Պատարկացիշվիլուն։ Ազգությամբ հրեա այս երկու միլիոնատերերի նկատմամբ Ռուսաստանում քրեական գործ է հարուցվել ՙ 1994-1995 թթ.ՙ Ռուսաստանի տարածքում կատարած մեքենայությունների ամբաստանությամբ, իսկ Բերեզովսկու նկատմամբ հայտարարված է միջազգային հետախուզում։ Թե ինչ նպատակով է Բերեզովսկին այցելել Թբիլիսի, հայտնի չէ, սակայն հստակ է, որ իր «գիշերային» այցով նա ավելի է սրել ռուս-վրացական հարաբերությունները։ Մոսկվան Թբիլիսիից բացատրություն է պահանջել կատարվածի համար, ՌԴ ԱԳՆ է հրավիրվել Վրաստանի դեսպան Զուրաբ Աբաշիձեն, որին փոխանցվել է բողոքի նոտա։
Երեկ քարոզչական արշավն է սկսել Վրաստանի ապագա նախագահի ամենահավանական թեկնածու Միխայիլ Սաակաշվիլին։ «Մենք անելու ենք հնարավորը, պահպանելու կարգուկանոն եւ կայունություն մինչեւ հունվարի 4-ը եւ ապագայում։
- Կարելի՞ է ասել, որ քննարկվող հարցն ամենայն սրությամբ է դրված Մոսկվայում, եւ ինչի՞ կարող է դա հանգեցնել։
- Պատահական չէ, որ Ռուսաստանի մայրաքաղաքն անվանում են XXI դարի Բաբելոն։ Այստեղ են խտացել ու միահյուսվել այն գործոնները, որոնք բնորոշում են ազգամիջյան խնդիրների բոլոր նրբերանգներըՙ ազգային փոքրամասնությունների իրավունքից մինչեւ ռուսական հարցը։ Իսկ այդ խնդիրների հանգուցակետը կազմում են մայրաքաղաքի բնակչության ռուս մեծամասնության եւ ՌԴ մյուս սուբյեկտներից ու մերձավոր արտասահմանից (նախ եւ առաջ Հյուսիսային Կովկասի ու Անդրկովկասի հանրապետություններից) զանգվածաբար ներգաղթող ոչ ռուս փոքրամասնության փոխհարաբերությունները։ Որ «ռուս-կովկասյան» հարցն առկա է ներկայիս Մոսկվայում (ասենք, առհասարակ Ռուսաստանում), վկայում են բոլոր սոցիոլոգիական հարցումները։ Դրանց արդյունքների հետազոտությունները ցույց են տալիս, որ մոսկվացիների մեջ ավելի վաղ գոյություն ունեցող «հակավերաբերմունքն» ամերիկացիների, հրեաների դեմ այսօր թեեւ չի անհետացել, բայց երկրորդ պլան է մղվելՙ ի դեմս «կովկասյան սպառնալիքի», որը հարցման ենթարկվածները ձեւակերպել են հետեւյալ կերպ. «Եթե Մոսկվայի բնակեցումը «կովկասյան ազգության անձանցով» շարունակվի նույն տեմպերով, ապա ազգամիջյան հարաբերությունների ներդաշնակեցման հարցը կլուծվի ինքնինՙ քաղաքում պարզապես այլազգի մարդիկ չեն մնա»։
- Ռուսները տարբերություն դնո՞ւմ են կովկասյան ազգերի միջեւ։
- 1955 թ. համեմատ Մոսկվայում կովկասյան ազգերի ներկայացուցչությունն ավելացել է ավելի քան 20 անգամ։ Կովկասյան համայնքներից ամենամեծաքանակն ադրբեջանականն է։ Որոշ տվյալներով, մայրաքաղաքում ներկայումս բնակվում են 800 հազար ադրբեջանցիներ։ Տեղի վիճակագիրները հաշվել են, որ եթե Անդրկովկասի բնակիչների ժողովրդագրական հարձակումը շարունակվի ռուսների մահացության առկա ֆոնի վրա, ապա, հաշվի առնելով հարավցի հյուրերի բազմազավակության գործոնը, արդեն կես դար հետո հենց միայն ադրբեջանցիները կարող են կազմել մայրաքաղաքի բնակչության մեկ երրորդ մասը։ Ներկա ընտրական համակարգի պայմաններում դա նրանց անվիճելի առավելություն կտա թափանցելու ոչ միայն քաղաքի, այլեւ երկրի իշխանական կառույցները։ Նման պարագայում մեր թոռներին սպասում է Անդրկովկասի էթնիկ ռուսների ճակատագիրը։
- Որո՞նք են կովկասցիների անցանկալիության հիմնական մոտիվները։
- Ըստ էության, Ռուսաստան գալիս են ոչ թե բժիշկներ, ուսուցիչներ, ինժեներներ. ներգաղթի հիմքը կազմում է անորակ զանգվածը, շուկայական առեւտրականները, էլ չենք ասում քրեականների մասին։ Օտար երկիր բերելով իրենց ավանդույթներն ու սովորությունները, նրանք գրեթե հաշվի չեն նստում տեղի բնակչության հետ։ Ոչ թե ուզբեկական, թուրքմենական կամ չինական, այլ հենց կովկասյան հանցախմբերն են ահաբեկում ողջ Ռուսաստանը։ Որտեղ ասես դրանք չեն գործումՙ Մոսկվայից մինչեւ ծայրամասերը։ Նույնիսկ դժվար է պատկերացնել, որ ռուսական կազմակերպված հանցախմբերը գործեն ու սարսափի մեջ պահեն Ադրբեջանի, Վրաստանի կամ Հայաստանի որեւէ մի բնակավայր։ Վերջերս «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը կազմել էր մի քարտեզ, որից երեւում էր, որ ամբողջ երկրի շուկաների 80 տոկոսը վերահսկում են կովկասցիները։ Ռուս գյուղացուն շուկայի մուտքից ներս չեն թողնում. նրանից կոպեկներով առնում են ապրանքը եւ եռակի գնով վերավաճառում։ Մոսկվայում կատարվող հանցագործությունների առյուծի բաժինը պատկանում է «կովկասյան ազգության անձանց»։ Էլ չենք ասում կենցաղային գռեհկությունների մասին, որոնք անթիվ-անհամար են։
- Ի՞նչ կարելի է սպասել առաջիկայում։
- Կենսական ներկա իրողությունները մոսկվացիներին դրդում են նացիոնալիզմի։ Ընդսմին այս երեւույթը շատ ավելի լուրջ է, քան սակավաթիվ եւ ոչ մի ազդեցություն չունեցող երիտասարդական ծայրահեղական կազմակերպությունների գոյությունը։ Հասարակության մեջ տեղի ունեցող գործընթացները հղի են պայթյուններով ազգամիջյան հողի վրա, որոնց առաջը չես առնի «ֆաշիզմի» մեղադրանքներով։ Վերջին տարիներս իրար հետեւից ջարդեր կազմակերպվեցին շուկաներում, որոնց մասնակցում էին ջահել ծայրահեղականներ։ Այդ ալիքը կուժեղանա, եթե պետական մակարդակով չկանխվի ոչ ռուսական ծագման ներգաղթողների հոսքը, իրենց պատմական հայրենիք չարտաքսվեն ապօրինի բնակվողները եւ չվերացվեն կովկասյան կազմակերպված հանցախմբերը, այդ թվում նաեւ «քրեական հեղինակությունների» վռնդման հաշվին, որոնց ներկայությունը սպառնում է Ռուսաստանի ազգային անվտանգությանը։ Դա վերաբերում է ինչպես Հյուսիսային Կովկասից, այնպես էլ Վրաստանից, Ադրբեջանից, Հայաստանից եւ այլ երկրներից թափանցած հանցագործներին։
- Ի՞նչ է արվում խնդրի կարգավորման ուղղությամբ։
- Ներգաղթի բնագավառում կարգուկանոն հաստատելու ուղղությամբ առաջին քայլերից մեկն այն էր, որ Ռուսաստանը դուրս եկավ ԱՊՀ երկրների հետ առանց վիզայի հաղորդակցության համաձայնագրից։ Խստացել է քաղաքացիություն ընդունելու կարգը, ներգաղթի ծառայության ֆունկցիաները հանձնվել են ՆԳՆ-ին։ Բայց այդ միջոցները դեռեւս անբավարար են։ Ոչ հարուստ ներգաղթողներն օգտվում են սահմանների թափանցիկությունից, իսկ ուրիշների համար խնդիր չէ ոչ միայն սահմանների հատումը, այլեւ քաղաքացիության ընդունումը։ Կաշառքով կարելի է գնել ինչ սիրտդ ուզի։ Սահմանադրությամբ հռչակվածՙ քաղաքացու բնակության վայրի փոփոխման եւ տեղի ընտրության ազատությունը պահանջում է ոչ միայն իրավական ամրագրում, այլեւ նյութական ապահովում, ինչպես նաեւ քաղաքական-կամային ռեսուրս։ Հակառակ դեպքում այդ ազատությունն ինքնահոսի է մատնվում եւ իրականացվում է որպես ամենաթողություն ոմանց համարՙ ուրիշների իրավունքների ու ազատությունների ոտնահարման ու սահմանափակման հաշվին։ Իսկ Մոսկվան կարիք ունի նաեւ ներգաղթի գործընթացի խստիվ կարգավորման եւ այնպիսի հասունացած միջոցների իրագործման, ինչպիսիք են մայրաքաղաքի շուկաների ապամենաշնորհումը, դրանց քրեական-մաֆիոզային էթնիկական վերահսկման վերացումը։
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա-Երեւան