«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#231, 2003-12-16 | #232, 2003-12-17 | #233, 2003-12-18


ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԸ ԿՄԻԱՎՈՐՎԵՆ ՄԵԿ ՑԱՆՑՈՒՄ

«Հայաստանի գրադարանների միացյալ ավտոմատացված ցանց» ծրագիրը, որի հիմքում «Լիբրիս» կազմակերպության «Ալեֆ 500» համակարգն է, հայաստանյան 5 գրադարանները (ազգային, գիտատեխնիկական, գիտաբժշկական, ակադեմիայի, գրապալատ) կմիավորի մեկ միասնական ցանցում։ Արդեն 3 տարի նախապատրաստական աշխատանք էր կատարվում գրադարանային աշխատողներին համակարգչային գիտելիքներով ապահովելու համար։ Մուտքագրվել է 260 հազար անուն քարտարան, որը մեծապես կհեշտացնի գրադարանային աշխատանքը եւ կարեւոր նշանակություն կունենա տեղեկատվական հասարակություն ունենալու առումով։ Ծրագիրն իրականացվում է Բաց հասարակության ինստիտուտ, «Եվրասիա» եւ «Իզմիրլյան» հիմնադրամների հովանավորությամբ։

«Կոնգրես» հյուրանոցում երեկ կայացած ծրագրի շնորհանդեսին ներկա էին ազգային գրապալատի տնօրեն Հովհաննես Բեքմեզյանը, ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը, Բաց հասարակության ինստիտուտի ներկայացուցիչ Լարիսա Մնացականյանը եւ այլք։ Առաջիկայում ծրագրվում է մուտքագրել քարտագրված գրքերի տեքստերըՙ էլեկտրոնային գրադարան ստեղծելու համար։

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4