Եկող տարի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման համար կառավարության տրամադրած գումարը կկազմի մոտ 878 մլն դրամ։ Այն կուղղվի ուսումնամարզական հավաքների, ներքին առաջնությունների կազմակերպմանը, մեր հավաքականների մասնակցությանը Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին, օլիմպիական խաղերին, դրանցում հաջողություններ արձանագրած մարզիկների խրախուսմանը, հանդերձանքի, գույքի ձեռքբերմանը եւ այլ միջոցառումներին։ Տեղեկացնելով այս մասին, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը նշեց օրինակ, որ աշխարհի կամ Եվրոպայի չեմպիոն եւ մրցանակակիր դարձածների խրախուսման համար կհատկացվի 100 մլն դրամ, իսկ 17 եւ 19 տարեկան ֆուտբոլի հավաքականներին հետագա մրցելույթների մասնակցության նպատակով պետբյուջեից կտրվի 60 մլն դրամ։
Ա. Մ.