Վերջերս լինելով Երեւանում, ես հետաքրքրվեցի, թե ինչ արձագանք էր գտել մեր ավետյաց երկրում իմ մի նյութըՙ նվիրված Ռուսաստանում արվամոլության պրոպագանդմանն ու դրա լայն տարածմանը։ Լսածս ինձ անակնկալի բերեց. պարզվեց, որ այդ «երկնագույն» վարակի նկատմամբ իրենց ամենաբացասական վերաբերմունքն առաջին հերթին արտահայտել էին... հայ կանայք։ Նրանք միանշանակ ուզում են, որ իրենց ամուսիններն ու որդիները հեռու մնան այդ սոդոմական աղտեղությունից ու ապրեն բնության օրենքներով, այլ ոչ թե դրա աղավաղումներով։ Կեցցե՛ք, հա՛յ կանայք։
Չի կարելի ասել, թե Ռուսաստանում խնդիրը չի քննարկվում կամ մամուլում հրապարակումներ չեն լինում ընդդեմ համասեռասիրության։ Լինում են, բայց գերազանցապես նացիոնալիստական, կոմունիստական մամուլում, որը լայն տարածում չունի։ Իսկական հայրենասեր ռուսները լավ են հասկանում, թե ովքեր եւ ինչ նպատակով են իգականացնում իրենց տղամարդկային հասարակությունը։ Նշվում է, որ մարդկության բազմամյա պատմության ընթացքում պետությունները, եկեղեցին, հասարակությունը դատապարտել են արվամոլությունըՙ համարելով մեղք, այլասերում, նողկանք։ Բայց ահա թեւակոխել են ժամանակներ, երբ «համաշխարհային դեմոկրատական հասարակայնությունը» կոչ է անում ոչ միայն հանդուրժող լինել դրանց նկատմամբ, այլեւ տալ հավասար իրավունքներՙ ընդհուպ միասեռ ընտանիք կազմելը։ Թեման կորցնում է ամոթի շղարշը եւ դառնում գրավիչ քննության առարկա։ Արվամոլությունը ներկայացվում է որպես բարձրակիրթ վայելչագեղություն, ստեղծվում են մարդկային գործունեության ասպարեզներ, որտեղ չեն թափանցի կամ հաջողության չեն հասնի առանց համապատասխան «կողմնորոշման»ՙ մոդելային արվեստը, շոու-բիզնեսը, բոհեմական կյանքը եւ այլն։ Եվ ասես մոռանում են, թե ի՜նչ բարոյականություն կարող է սերմանել այն «տղամարդը», որը սիրում ու կենակցում է «տղամարդու» հետ, որն անընդունակ է բնական ընտանիք կազմելու, որին խորթ է երեխա հասկացությունը, որը ոչ մի պարտավորություն չունի ոչ մեկի հանդեպ։ Ի՜նչ առաքինություն կարող է ամփոփել բնության ու Աստծո թյուրիմացությունը։
Ի դեպ, ի լրացումն ռուս մամուլի. պատահակա՞ն է, որ Հայաստանում վատ մարդուն համեմատում են արվամոլի հետ, ճիշտ է, բառի թուրքական տարբերակով։ Երեւանում հանդիպեցի վաղեմի բարեկամիսՙ հանրապետությունում հայտնի փաստաբաններից մեկին, եւ նա պատմեց, որ իրեն վստահված քրեական շատ գործերում արվամոլները հանդես են գալիս ինտրիգանի, զրպարտչի, բանսարկուի դերում, հաճախ իրենք իսկ դառնալով սեփական մեղկության զոհը բառի բուն իմաստով։
Ռուսաստանում արվամոլամետ պրոպագանդան իրոք հասել է այնպիսի չափերի, որ առողջ ձայները գրեթե չեն էլ լսվում։ Բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Պոնոմարյովի կարծիքով, նորագույն բժշկական հետազոտությունները ցույց են տալիս, որ արվամոլությունը հոգեկան հիվանդություն է։ Արվամոլի գլխուղեղում դեգեներացիայի ընդարձակ օջախներ կան։ Եվ սեռական կողմնորոշման փոփոխությունը բարձրագույն նյարդային գործունեության ֆունկցիաների ախտահարման հետեւանք է։ Ու եթե դա հիվանդություն է, ապա պետք է բուժել, իսկ եթե հիվանդը չի ուզում բուժվել, նրա նկատմամբ պետք է կիրառել հասարակական մեկուսացման համակարգը։ Եվ այս ֆոնի վրա տարօրինակ են հնչում այն վեճերը, թե արվամոլները կարո՞ղ են ծառայել բանակում, թե՞ ոչ։ Ռուսաստանի բանակի գլխավոր շտաբի ներկայացուցիչը հայտարարում է, թե արվամոլությունը չկա այն հիվանդությունների ցուցակում, որոնք անհարիր են զինվորական ծառայությանը։ Իսկ եթե դա թույլատրվի, ապա, խորհուրդ է տալիս հիշյալ ներկայացուցիչը, արվամոլները լավ կլինի թաքցնեն իրենց ոչ ավանդական կողմնորոշումը, որովհետեւ բռնության զոհ կդառնան։ Խայթիչ էր թերթերից մեկի արտահայտությունը. «Վայը տարել է այն բանակին, որի զինվորի համար ամենակարեւոր օրգանը ոչ թե սիրտն է, այլ... (կարելի է ենթադրել, թե որը)»։
Մյուս կարեւոր պահը, որի վրա ուշադրություն է հրավիրում ռուսաստանյան մամուլը, ԴԱՎ-ի տարածումն է։ Բնակչության երկու սոցիալական խմբերինՙ արվամոլներին ու թմրամոլներին է բաժին ընկնում այդ հարուցիչը կրողների 80 տոկոսը։ ԴԱՎ-ով հիվանդանում են նաեւ անմեղ մարդիկ, բայց դրանք չնչին տոկոս են կազմում։ Իսկ ահա վերոհիշյալ «տառապյալներն» իրենց անառակ կյանքով այդ անբուժելի հիվանդությունը դարձնում են մարդկային ցեղի գոյատեւմանն սպառնացող ամենամեծ վտանգներից մեկը։ Արդյոք դաժա՞ն է թերթերից մեկի հետեւյալ հետեւությունը. «Եթե դուք ուրիշ եք, եթե դուք ապրում եք թմրանյութերով ու սեռական խեղաթյուրումներով, ապա սոսկ զուգահեռ գոյություն պահպանեք, մի խանգարեք մեզՙ առողջ մարդկանց։ Հողագնդի 1/10 մասը զբաղեցնող Ռուսաստանում անբնակ տարածքներ շատ կան։ Խաղաղ ու Հյուսիսային սառուցյալ օվկիանոսներում բավականին անմարդաբնակ կղզիներ կան, որտեղ դուք կարող եք գտնել ձեր, մեզՙ առողջ մարդկանց անհասկանալի երջանկությունը, բայց այն բանից հետո, երբ դուք բռնի կվերաբնակեցվեք այնտեղ։ Ժամանակի հետ կարգավորելով ձեր կյանքը, կարող եք անել այն, ինչ սիրտներդ կուզի»։
Ուշագրավ է բիզնեսի տեսակետից արվամոլության «շահութաբերության» հետեւյալ փաստը։ Հայտնի է, որ օծանելիքի արտադրության եկամուտները համադրելի են նավթի, թմրամիջոցների կամ զենքի վաճառքից ստացվող եկամուտներին։ Բայց ահա արվամոլ այլասերվածների համար թողարկվող կոսմետիկան անհամեմատ թանկ է սովորականից, դրա արտադրության եկամտաբերությունը կազմում է 1000 տոկոս։ Այսինքնՙ ներդրված մեկ դոլարը բերում է 1000-ից ավելի մաքուր եկամուտ (թմրամիջոցների առեւտրումՙ 800-900)։
Բայց, իհարկե, ամենից հաճախ արծարծվում է արվամոլության տարածման քաղաքական կողմը։ Թեեւ կարելի է մտածել, թե ինչ կապ ունի այդ սրբապղծությունը քաղաքականության հետ։ Ամենաանմիջական։
Գաղտնիք չէ, որ Խորհրդային Միությունը քայքայելուց հետո Արեւմուտքը խնդիր է դրել մասնատել ու հումքային հավելված դարձնել Ռուսաստանը։ Այդ մասին բարձրաձայն է հաստատում, օրինակ, այդ գաղափարի իրագործման մեծն ստրատեգ Զբիգնեւ Բժեզինսկին։ Արտաքին ներգործությամբ Ռուսաստանը նվաճել հնարավոր չէ, պատմությունը դրա օրինակը չունի։ Բայց քայքայել երկիրը ներսիցՙ հավանական է թվում, եւ Արեւմուտքը, Ամերիկան, ստվերային համաշխարհային կառավարությունն ու այլ ուժեր շեշտը դնում են ռուս ժողովրդի այլասերման, բարոյազրկման վրա։ Այս ստրատեգիական խնդրի լուծման մեջ արվամոլությունը եւս դառնում է հարվածային ուժՙ կործանել ընտանիք հաստատությունն ամեն տեսակ սեքսուալ այլընտրանքների միջոցով, այդ թվում նաեւ արվամոլության արմատավորմամբ։ Ահա թե ինչու է տարփողվում «դեմոկրատիայի մեծագույն նվաճումներից» մեկըՙ հանդուրժողականությունը սեքսուալ փոքրամասնությունների նկատմամբ։ Ահա թե ինչու է «վեհացվում» իր սեքսուալ կյանքի վերաբերյալ ինքնուրույն որոշում ընդունելու մարդու իրավունքը։
Զգույշ եղի՛ր, ո՛վ հայ ժողովուրդ։
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա