«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#2, 2004-01-14 | #3, 2004-01-15 | #4, 2004-01-16


ԵՊՀ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՇՈՒՏՈՎ ԿՈՒՆԵՆԱ ՆՈՐ ԴԵԿԱՆ

Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում հունվարի 20¬ին տեղի կունենան դեկանի ընտրություններ։ Ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բաբկեն Հարությունյանն արդեն առաջադրվել է հայոց պատմության ամբիոնի վարիչի պաշտոնում, որը նախկինում զբաղեցնում էր ակադեմիկոս Հրաչիկ Սիմոնյանը։

Ֆակուլտետի նոր դեկանի միակ թեկնածուն Երեւանի պետական համալսարանի գիտքարտուղար, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Ավետիսյանն է, որն էլ հավանաբար կընտրվի ֆակուլտետի դեկան։

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4