«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#2, 2004-01-14 | #3, 2004-01-15 | #4, 2004-01-16


ՀԱԿՈԲՅԱՆԸ ԶԻՋՈՒՄ Է ԴԻՐՔԵՐԸ

Հոլանդական Վեյք Ան Զեե քաղաքում ընթացող շախմատի միջազգային մրցաշարում հաջող մեկնարկից հետո իր դիրքերն աստիճանաբար զիջում է Վլադիմիր Հակոբյանը։ Չորրորդ տուրում նա մրցաշարում իր 2-րդ պարտությունը կրեցՙ երկարատեւ պայքարից հետո զիջելով բուլղարացի գրոսմայստեր Վեսելին Թոփալովին։ Առաջատարներից մեկըՙ Պյոտր Սվիդլերը, առաջին պարտությունը կրեցՙ զիջելով Վլադիմիր Կրամնիկից։ Իսկ ահա աղյուսակը գլխավորող մյուս երկու շախմատիստներըՙ Լեկոն ու Անանդը, պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի համապատասխանաբար Սոկոլովի եւ Բոլոգանի հետ մրցախաղերում։ Առաջին հաղթանակները տոնեցին Ադամսն ու վան Վելինՙ հաղթելով համապատասխանաբար Չժան Չժոնին ու Թիմանին։ Բարեեւը եւս Շիրովի հետ պարտիայում առաջին անգամ ճաշակեց հաղթանակի քաղցրությունը։ Շիրովն էլ առաջին պարտությունը կրեց։ Չորս տուրից հետո 2,5-ական միավորով աղյուսակը գլխավորում են Թոփալովը, Լեկոն, Կրամնիկը, Անանդը եւ Ադամսը։ 2-ական միավոր են վաստակել Սոկոլովը, Բոլոգանը, վան Վելին, Սվիդլերը եւ Բարեեւը։ Հակոբյանը Շիրովի եւ Չժան Չժոնգի հետ 1,5-ական միավորով աղյուսակի ստորին հորիզոնականներում է։ Այն եզրափակում է Յան Թիմանը (1 միավոր)։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4