«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#2, 2004-01-14 | #3, 2004-01-15 | #4, 2004-01-16


«Ա1+»-Ըՙ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ՍԱՅԹՈՎ

«Ա1+»-ն այսուհետեւ կուժեղացնի իր ինտերնետային սայթը, որտեղ տեղադրվում են օրվա թարմ տեղեկատվությունը, հարցազրույցներ, մեկնաբանություններ հրատապ թեմաների շուրջ։ Սա իրականություն է դարձել Հայաստանում Մ. Նահանգների դեսպանության հայտարարած մրցույթի շնորհիվ. շահած ընկերությանը տրվել է մեկնարկային գումար սայթի ստեղծման համար։ «Ազգն» արդեն տեղեկացրել է, որ այսուհետեւ «Այբ ֆե» թերթը տպագրվելու է շաբաթը մեկ անգամ։ Ինչ վերաբերում է հեռուստաալիքին, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովն առաջիկա 7 տարիներին «Ա1+»-ին զրկեց կապուղի ունենալու հնարավորությունից, եթե, իհարկե, ժամանակից շուտ որեւէ հեռուստաընկերության չզրկեն կապուղուց։ Սակայն այս հեռանկարը քիչ հավանական է թվում։

Որո՞նք են «Մելտեքսի» առաջիկա անելիքները։ Մեզ հետ զրույցում ընկերության ղեկավար Մեսրոպ Մովսիսյանը նշեց դատավարությունները միջազգային եւ տեղական ատյաններում վիճարկելու ՀՌԱՀ-ի որոշումները։ Մեսրոպ Մովսիսյանը նշեց, որ կապի նախարարության ենթակայության տակ կան ազատ կապուղիներ, եւ իրենք պատրաստվում են դատական ատյանների միջոցով հասնել նրան, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովն առկա ազատ կապուղիների համար մրցույթ հայտարարի։ Հաջողության հասնելու դեպքում «Ա1+»-ը հեռուստաալիք կարող է ձեռք բերել առաջիկա ամիսներին։

Մ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4