«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#3, 2004-01-15 | #4, 2004-01-16 | #5, 2004-01-17


ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ» ԳԱՎԱԹԻ ՄՐՑԱՇԱՐԸ

Այսօր Մոսկվայում մեկնարկում է ֆուտբոլի ԱՊՀ եւ բալթյան երկրների չեմպիոնների «Համագործակցության» գավաթի 12-րդ խաղարկությունը։ Մրցաշարի անցկացման պատմության մեջ առաջին անգամ կազմակերպիչներին չի հաջողվել հովանավոր գտնել, ուստի մրցանակային հիմնադրամն այս անգամ բացակայում է։ Կազմակերպչական բոլոր ծախսերը հոգացել է Ռուսաստանի Սպորտպետկոմը։

Գավաթի մասնակից 16 թիմերը նախնական փուլում բաժանվել են 4 խմբի։ ՀՀ չեմպիոն «Փյունիկն» ընդգրկվել է «C» խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Տալլինի «Ֆլորան», Կիեւի «Դինամոն» եւ Թուրքմենստանի չեմպիոն «Նիսան»։ Մյուս խմբերի կազմերն այսպիսին են.

«A» խումբ. ԲԿՄԱ (Ռուսաստան), «Պախտակոր» (Ուզբեկստան), «Գոմել» (Բելառուս), «Ռեգար-ՏադԱԶ» (Տաջիկստան)։

«B» խումբ. «Սկոնտո» (Լատվիա), «Դինամո» Թբ. (Վրաստան), «Իրտիշ» (Ղազախստան), «Ժաշտիկ Ակ Ալտին» (Ղրղզստան)։

«D» խումբ. «Շերիֆ» (Մոլդովա), «Կաունաս» (Լիտվա), «Ղարաբաղ» (Ադրբեջան), Ռուսաստանի պատանեկան հավաքական։

Նշենք, որ մրցաշարում ՌԴ չեմպիոն ԲԿՄԱ-ն հանդես է գալու փոխարինող կազմով։ Դա հաշվի առնելով, Կիեւի «Դինամոն» էլ որոշել է Մոսկվա գործուղել ոչ հիմնական կազմը։ Նախնական փուլում խմբերում 1-ին եւ 2-րդ տեղերը գրաված թիմերը պայքարը կշարունակեն քառորդ եզրափակիչում։ ՀՀ վեցակի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» 6-րդ անգամ է մասնակցելու «Համագործակցության» գավաթին։ Թիմն ամենամեծ հաջողությանը հասել է 1997 թ.ՙ հանդես գալով քառորդ եզրափակիչում։ Ահա «Փյունիկի» ունեցած ելույթների համառոտ վիճակագրությունը։

1993 թ.

ՀՄԸՄ-«Բելառուս» Բելառուսՙ 0-2

ՀՄԸՄ-«Ռեգար-ՏադԱԶ» Տաջիկստանՙ 2-1

Հայկ Մարգարյան (43), Արսեն Ավետիսյան (75ՙ 11 մ)։

ՀՄԸՄ-«Նորմա» Էստոնիաՙ 3-3

Հայկ Մարգարյան (3), Գեղամ Հովհաննիսյան (10), Արսեն Ավետիսյան (35)։

1996 թ.

«Փյունիկ»-«Կանտ Օյլ» Ղրղզստանՙ 1-1

Ռոմիկ Խաչատրյան (6)։

«Փյունիկ»-«Ելիմայ» Ղազախստանՙ 0-3

«Փյունիկ»-«Սպարտակ-Ալանիա» Ռուս.ՙ 0-4

1997 թ.

«Փյունիկ»-«Կարեդա» Լիտվաՙ 2-2

Հարություն Վարդանյան (14), Վարդան Խաչատրյան (30)։

«Փյունիկ»-«Մետալուրգ» Ղրղզստանՙ 4-0

Արսեն Ավետիսյան (1, 31, 81),

Վարդան Մինասյան (39ՙ 11 մ)։

«Փյունիկ»-«Դինամո» Կիեւ, Ուկրաինաՙ 0-2

1/4 «Փյունիկ»-«Սպարտակ» Մ., Ռուսաստանՙ 0-3

2002 թ.

«Փյունիկ»-«Շերիֆ» Մոլդովաՙ 0-3

«Փյունիկ»-«Նեւթչի» Ուզբեկստանՙ 3-0

Նջիայ Մալալ (43), Վարազդատ Ավետիսյան (48, 75)։

«Փյունիկ»-«Սպարտակ» Մ., Ռուսաստանՙ 2-6

Արման Քարամյան (18), Նջիայ Մալալ (90)։

2003 թ.

«Փյունիկ»-«Սկոնտո» Լատվիաՙ 1-2

Վարդան Մինասյան (75ՙ 11 մ)։

«Փյունիկ»-«Ռեգար-ՏադԱԶ» Տաջիկստանՙ 1-3

Էդգար Մանուչարյան (52)։

«Փյունիկ»-ԲԱՏԷ Բելառուսՙ 1-1

Էդգար Մանուչարյան (15)։

Այսօր «Փյունիկը» «Ֆլորայի» հետ հանդիպումով կմեկնարկի մոսկովյան մրցաշարում։ Վաղը մեր ֆուտբոլիստները կմրցեն Կեւի «Դինամոյի» հետ, իսկ հունվարի 20-ին ուժերը կչափեն «Նիսայի» հետ։

Ներկայացնում ենք նախնական փուլի խաղացանկը (խաղերի սկիզբը նշված է Երեւանի ժամանակով)։

Խաղացանկ

Հունվարի 17-ին

ԲԿՄԱ-«Գոմել»20։00
«Ռեգար-ՏադԱԶ»-«Պախտակոր»20։00
«Սկոնտո»-«Իրտիշ»16։00
«Ժաշտիկ Ակ Ալտին»-«Դինամո» Թբ.16։00
«Դինամո»Կ.-«Նիսա»18։00
«Ֆլորա»-«Փյունիկ»18։00
«Շերիֆ»-Կաունաս»14։00
«Ղարաբաղ»-Ռուս. պատ. հավ.14։00

Հունվարի 18-ին

«Պախտակոր»-ԲԿՄԱ20։00
«Գոմել»-«Ռեգար-ՏադԱԶ»20։00
«Դինամո» Թբ.-«Սկոնտո»16։00
«Իրտիշ»-«Ժաշտիկ Ակ Ալտին»16։00
«Փյունիկ»-«Դինամո» Կ.18։00
«Նիսա»-«Ֆլորա»18։00
«Ղարաբաղ»-«Շերիֆ»14։00
Ռուս. պատ. հավ.-«Կաունաս»14։00

Հունվարի 20-ին

ԲԿՄԱ-«Ռեգար-ՏադԱԶ»20։00
«Գոմել»-«Պախտակոր»20։00
«Իրտիշ»-«Դինամո» Թբ.16։00
«Սկոնտո»-«Ժաշտիկ Ակ Ալտին»16։00
«Ֆլորա»-«Դինամո» Կ.18։00
«Փյունիկ»-«Նիսա»18։00
«Կաունաս»-«Ղարաբաղ»14։00
«Շերիֆ»-Ռուս. պատ. հավ.14։00

© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4