Կառավարության միջոցառումների 2003 թ.-ի ծրագրում ընդգրկված 385 կետերից 105-ը տարբեր պատճառներով հանվել են, իսկ մնացած միջոցառումներըՙ կյանքի կոչվել։ Այս մասին երեկ տեղեկացրեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանը։ Ինչ վերաբերում է հանված հարցերին, ապա դրանցից 33-ը դուրս են եկել, որովհետեւ Ազգային Ժողովում չեն ընդունվել համապատասխան օրենքներն ու օրենքների փոփոխությունները, 32-ի առնչությամբ հարցը կարգավորվել է այլ փաստաթղթով, իսկ 34-ի համար խնդիրը լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի, եւս 6-ն էլ դուրս են մնացել ֆինանսական միջոցների անբավարարության պատճառով։ Ըստ նախարարի, անցած տարվա դուրս մնացած հարցերից 34-ը կրկին ընդգրկվել է 2004 թ.-ի տարեկան միջոցառումների ծրագրում։
Ա. Մ.