Հայաստանից մեկնողների եւ երկիր ժամանողների տարբերությունը 2003թ.-ին կազմել է 9 հզ. մարդ։ Միգրացիայի եւ փախստականների վարչության պետ Գագիկ Եգանյանը երեկ տեղեկացրեց, որ 2002 թ.-ին այդ տարբերությունը կազմել է 3 հզ. մարդ։ 2000 եւ 2001 թթ.-ին բացասական հարաբերակցությունը եղել է մոտ 60 հզ.։ Այսինքն, վերջին երկու տարիներին արտագաղթի նվազման միտումը պահպանվում է։
Ա. Մ.