«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#11, 2004-01-27 | #12, 2004-01-28 | #13, 2004-01-29


ԳԱՅԼԵՐԸ ԿՈՒՇՏ ԼԻՆԵՆ, ՈՉԽԱՐՆԵՐԸՙ ՈՂՋ

Հայ խորհրդարանականները Եվրախորհուրդը դարձրել են թայֆայական հաշիվներ մաքրելու ասպարեզ

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հունվարի 27-ին, ինչպես երեկ հաղորդեցին հայաստանյան թերթերը, Հայաստանի մասին զեկույցից «Լեռնային Ղարաբաղ եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներ» արտահայտությունը հանել է, սակայն մյուս կողմիցՙ Ադրբեջանի մասին զեկույցում վերոնշյալ արտահայտությունը թողել նույնությամբ։ Կարող ենք փաստել, որ հայկական պատվիրակությունը որոշ չափով կարողացավ մեղմել Հայաստանի հասցեին հնչեցված ոչ հայանպաստ արտահայտությունը, ինչը, սակայն, խոսում է ոչ այնքան Եվրախորհրդում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության դիվանագիտական ջանքերի, որքան Եվրախորհրդիՙ Հայաստանին եւ Ադրբեջանին հավասարապես սիրաշահելու եւ հավասարապես քննադատելու քաղաքականության մասին։

Հայաստանի խորհրդարանական պատվիրակության անդամների համար Եվրախորհուրդը շարունակում է մնալ թայֆայական, կուսակցական խնդիրներ լուծելու ասպարեզ։ Ու քանի դեռ Տիգրան Թորոսյանը (հանրապետական), Արմեն Ռուստամյանը (Դաշնակցություն), Արտաշես Գեղամյանը («Ազգային միաբանություն») եւ Շավարշ Քոչարյանը («Արդարություն») Հայաստանի շահերը պաշտպանում են թայֆայական, կուսակցական նկատառումներով, նմանօրինակ ոչ հայանպաստ հայտարարություններ ապագայում էլ ենք ստանալու։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4