«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#12, 2004-01-28 | #13, 2004-01-29 | #14, 2004-01-30


ՌԱՖԱՅԵԼ ԱԿՈՊՈՎԸՙ «ՊՐՈՖ-ՄԵԴԻԱՅԻ» ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ

«Պրոֆ-մեդիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն է նշանակվել հայազգի Ռաֆայել Ակոպովը։ «Պրոֆ-մեդիա» հրատարակչությանն է պատկանում ռուսական մի շարք ազդեցիկ պարբերականների, այդ թվում «Իզվեստիայի», «Կոմսոմոլսկայա պրավդայի», «Սովետսկի սպորտի» եւ «Էքսպրես-գազետա» թերթերի, ինչպես նաեւ «Սեգոդնյա պրես» լրատվական գործակալության եւ մի շարք ռադիոկայանների բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը, հաղորդում է Ինտերֆաքսը։ 40-ամյա Ռ. Ակոպովը մասնագիտությամբ իրավաբան է, իրավաբանական գիտությունների թեկնածու, որ վարել է մի շարք խոշոր ընկերությունների իրավաբանական գործերը։ 2001-2003 թթ. նա եղել է NTB հեռուստաընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալը ֆինանսների, ներդրումների եւ կադրերի գծով։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4