ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ «Եթե Բաքուն ուզում է ամեն ինչ սկսել զրոյից, ապա նա պետք է դիմի միմիայն Ստեփանակերտին, եթե, իհարկե, վերջինս համաձայնի դրան»,- հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Համլետ Գասպարյանը, «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւի հայտարարությունը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտգործնախարարը «Ինտերֆաքս» գործակալությանը հայտարարել է, թե քանի որ «այսօր Ղարաբաղյան գործընթացում չկա այնպիսի սկզբունք, որն ընդունված լիներ երկու կողմերից, այդ պատճառով Ադրբեջանը լիիրավ իրավունք ունի դրանք սկսել զրոյից»։