Երեվան, 16 ՓԵՏՐՎԱՐ, Արմինֆո։ ԵԱՀԿ-ում Բուլղարիայի նախագահության շրջանում Մինսկի խմբի «դրական ներուժը» կօգտագործվի առավելագույն չափով։ Այդ մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությանը հաղորդել է ԵԱՀԿ գործող նախագահ, Բուլղարիայի արտգործնախարար Սոլոմոն Պասսին։ Նրա խոսքով, մոտ ապագայում ինքը մտադիր է այցելել Հարավային Կովկաս եւ բանակցություններ վարել տարածաշրջանի երկրների ղեկավարության հետ։ «Ենթադրում եմ, որ այդ այցելության ընթացքում մենք կկարողանանք մանրամասն քննարկել խնդիրները եւ փնտրել դրանց լուծման համապատասխան ուղիներ»,- նշել է Ս. Պասսին։ Նա հույս է հայտնել, որ անցյալ տարի Հայաստանում եւ Ադրբեջանում կայացած նախագահական ընտրություններից հետո նոր հնարավորություններ կստեղծվեն այդ ուղղությամբ ջանքերի ակտիվացման համար։