«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#28, 2004-02-19 | #29, 2004-02-20 | #30, 2004-02-21


ԱՊՀ ԱՌԵՎՏՐԱ-ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏՆԵՐԸ ՀԱՄԱԺՈՂՈՎ ԿԱՆՑԿԱՑՆԵՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Հայաստանի առեւտրա-արդյունաբերական պալատի (ԱԱՊ) նախագահ Մարտին Սարգսյանիՙ լրագրողների հետ երեկ տեղի ունեցած հանդիպման հիմնական նպատակը հունիսի 1-3-ը Երեւանում կայանալիք ԱՊՀ առեւտրա-արդյունաբերական պալատների համաժողովի անցկացման եւ դրա մանրամասների մասին տեղեկացնելն էր։

Այդ համաժողովը, ըստ Մարտին Սարգսյանի, աննախադեպ է, հատկապես նկատի ունենալով նրա աշխատանքների շրջանակներում նախատեսված ցուցահանդեսը։ Ցուցահանդեսին ակնկալվում է ոչ միայն ԱՊՀ, այլեւ այլ երկրների ապրանքների եւ ծառայությունների ցուցադրում։ Ծրագրված է ինչպես ցուցահանդեսի, այնպես էլ համաժողովի ընթացքում կայանալիք բիզնես ֆորումի աշխատանքները հեռարձակել օն-լայն ռեժիմով։ Այդ փորձն, ինչպես նշեց Հայաստանի ԱԱՊ նախագահը, արդեն կա։ Հայաստան-սփյուռք համաժողովի ժամանակ կազմակերպված Panarmenian expo-2003 ցուցահանդեսին դրա շնորհիվ 200 հազարից ավելի հաճախորդ այցելեց։

Այն հարցին, թե Հայաստանի տնտեսության մեջ ինչ ներդրումներ կարելի է սպասել ամռանը կայանալիք համաժողովից եւ ցուցահանդեսից հետո, Մարտին Սարգսյանը հայտնեց, որ փորձ է կատարվելու Հայաստանում հիմնել շշերի եւ կերերի արտադրություն։ Մասնավորապես Հայաստանում տեղական արտադրությունն ապահովում է շշերի պահանջարկի 10 տոկոսը, իսկ մնացածը ներկրվում է հիմնականում Բուլղարիայից։ Այս ոլորտներում ներդրումներ են սպասվում Հոլանդիայից եւ Ռուսաստանի մեր հայրենակիցներից։ Ըստ Հայաստանի ԱԱՊ ղեկավարի, քննարկման փուլում են առնվազն 20 նմանատիպ ծրագրեր։

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4